Եղբայրնե'ր, զգույշ եղեք հոգևոր փոխարինողներից

Gospel Translations Armenianյից՝ ազատ հանրագիտարանից

Related resources
More By John Piper
Author Index
More About Pastoral Ministry
Topic Index
About this resource
English: Brothers, Beware of Sacred Substitutes

© Desiring God

Share this
Our Mission
This resource is published by Gospel Translations, an online ministry that exists to make gospel-centered books and articles available for free in every nation and language.

Learn more (English).
How You Can Help
If you speak English well, you can volunteer with us as a translator.

Learn more (English).

By John Piper About Pastoral Ministry

Translation by Nanar Aleksanyan

Review You can help us improve by reviewing this translation for accuracy. Learn more (English).



Ծառայությունը իր ամենավատ թշնամին է: Այն չի կործանվում աշխարհի մեծ և վատ գայլի կողմից: Այն ինքն է իրեն կործանում: Դա է Գործք Առաքելոց 6:2-4-ի իմաստը. «Տասներկուսը կանչեցին աշակերտների բազմութիւնն ու ասացին. «Մեզ հաճելի չէ թողնել Աստծու խօսքի քարոզութիւնը եւ սեղաններ սպասարկել։ Եղբայրնե՛ր, ընտրեցէ՛ք ձեր միջից բարի համբաւ ունեցող եօթը մարդու, որոնց կը նշանակենք այդ ծառայութիւնների համար. իսկ մենք աղօթքի եւ խօսքի քարոզութեանը նուիրուենք»»։

Առանց շարունակական և օծված աղոթքի Խոսքի քարոզությունը չորանում է և պտուղ չի տալիս: 12-ը աղոթքի մեջ էին (Գործք 1:14), երբ Հոգին իջավ, և նրանք սկսեցին վկայել 3000 նորադարձների հետ: Այս նորադարձները նույնպես նվիրվել էին աղոթքի (Գործք 2:42), երբ նշաններ և զարմանալի գործեր էին կատարվում, և փրկվածների թիվը օրեցօր ավելանում էր եկեղեցում (Գործք 2: 43, 47): Պետրոսը և նրա ընկերները աղօթքի մէջ էին, երբ շարժուեց այն տեղը, ուր նրանք հաւաքուած էին։ Ամէնքը լցուեցին Սուրբ Հոգով. ու համարձակութեամբ Աստծու խօսքն էին խօսում (Գործք 4:31)։ Պողոսը հույսը դնում էր աղոթքի վրա, որպեսզի նրան խոսք տրվի իր բերանը բանալու համարձակությամբ՝ ցույց տալու համար Ավետարանի խորհուրդը (Եփ. 6:19).

Առանց շարունակական և կենտրոնացված աղոթքի Խոսքի քարոզությունը չորանում է և պտուղ չի տալիս: Եվ երբ Խոսքի քարոզությունը անկում է ապրում, անկում են ապրում նաև հավատքը (Հռոմ. 10:17; Գաղ. 3:2, 5) և սրբությունը (Հով.17:17): Գործունեությունը կարող է շարունակվել բայց կյանքը, զորությունը, և պտղաբերությունը կդադարեն: Այդ պատճառով այն, ինչ դեմ է կանգնում աղոթքին, դեմ է կանգնում նաև ամբողջ ծառայությանը:

Եվ ի՞նչն է դեմ կանգնում հովվի աղոթքի կյանքին ավելի քան որևէ այլ բան: Ծառայությունը: Մեր գնումները կամ մեքենա նորոգելը, կամ հիվնադությունը, կամ բակի աշխատանքը չէ, որ մեր աղոթքները կծկում են օրվա հապճեպ անկյունների մեջ: Դա բյուջեի մշակման և անձնակազմի հետ հանդիպումներն են, անյցելություններն ու խորհրդատվությունը, նամակներին պատասխանելը և հաշվետվություններ գրելը, ամսագրեր կարդալն ու զանգերին պատասխանելը:

Կարիքները բավարարելու ջանքը աղոթքի թշնամին է: Բառացիորեն, Գործք 6:3-ը ասում է. «Եղբայրնե՛ր, ընտրեցէ՛ք ձեր միջից բարի համբաւ ունեցող եօթը մարդու, որոնց կը նշանակենք այդ ծառայութիւնների համար»: Որբևայրիների խնամքը իրական կարիք էր: Եվ հենց այս կարիքն էր, որը սպառնում էր առաքելական աղոթքին:

Բայց առաքյալները չտրվեցին այս գայթակղությանը: Սա նշանակում է, որ աղոթքը պահանջում էր նրանց ժամանակի մեծ մասն: Եթե նրանք մտածեին, որ աղոթքը մի բան է, որը կարելի է անել ամաններ լվանալու կամ ճաշ եփելու ժամանակ (կամ մի հիվանդանոցից մյուսը գնալիս մեքենա վարելու ժամանակ), նրանք սեղանի սպասվորությունը այդպիսի սպառնալիք չէին համարի: Աղոթքը ժամանակատար աշխատանք էր, որի ընթացքում պետք է մի կողմ դրվեին մնացած պարտականությունները:

Նրանք Հակոբից և Հիսուսից սովորել էին, որ ամբողջ գիշերներ կարելի է անցկանցնել աղոթքի մեջ (Ծննդ. 32:24, Ղուկաս 6:12): Ծառայության հոսքի ժամանակ մենք պետք է «խոյս տանք դէպի ամայի տեղեր եւ աղօթքի կանգնենք» (Ղուկաս 5:16)։ Նախքան հովվական կարևոր հանդիպումները մենք պետք է աղոթենք միայնակ (Ղուկաս 9:18): Հիսուսի և առաքյալների համար աղոթքի գործը նշանակալի մեկուսացում էր պահանջում. «Եւ առաւօտեան մօտ, լոյսը բացուելուց առաջ, վեր կացաւ եւ ելաւ գնաց ամայի մի տեղ ու այնտեղ աղօթում էր» (Մարկոս 1:35):

Առաքյալները ասացին. «Մենք աղօթքի նուիրուենք»։ «Մենք նուիրուենք»-ը թարգմանությամբ (proskartereo) բառից է, որն ընդգծում է առաքյալների անկոտրում պարտականությունը` ժամանակ հատկացնելու աղոթքին: Դա նշանակում է «հարատևել» և «մնալ»: Դա օգտագործվում է Գործք 10:7-ում` ցույց տալու այն հավատարմությունը, որով որոշ զինվորներ ծառայում էին Կորնելիոսին: Գաղափարը այն է, որ պետք է ուժեղ, հետևողական և անսասան լինել տրված հանձնարարությունը կատարելիս:

Այսպիսով առաքյալները ասում էին. «Կարևոր չէ, թե ինչքան արդիական են ճնշումները մեզ վրա, որպեսզի մենք մեր ժամանակը ծախսենք բարի գործերի վրա` մենք չենք թողնի մեր հիմնական գործը: Մենք կհարատևենք դրա մեջ: Մենք չենք տատանվի կամ չենք շեղվի աղոթքի գործից»:

Այս խոսքը` (proskartereo)-ն, գալիս է, որպեսզի ամուր կցվի վաղ եկեղեցու աղոթքի ծառայությանը: Գործք 1:14-ում աշակերտները «իրենց նվիրել եին աղոթքին» և Գործք 2:42-ում` «աղոթքներին»: Հետո Պողոսի թղթերում այս պրակտիկան դառնում է պատվիրան. «Յաճախակի աղօթեցէ՛ք» (Հռոմ. 12:12): «Յաճա՛խ աղօթեցէք » (Կող. 4:2): «Եւ այդ բանի մէջ հսկեցէ՛ք անխոնջ յարատեւութեամբ եւ աղաչանքներով բոլոր սրբերի համար» (Եփ. 6:18): Ինչքան ավելի շատ ես ներգրավվում խավարի ուժերի հետ ճակատամարտի մեջ, այնքան կարիքը ավելի շատ է լինում աղոթքին շատ ժամանակ հատկացնելու: Այդ պատճառով առաքյալները համատեղում են «աղոթքը» և «Խոսքի քարոզությունը» և իրենց ազատում են ժամանակատար բարի գործերից:

Աղոթքի կարևորությունը աճում է ի համամասնություն այն բաների կարևորության, որոնցից մենք պետք է հրաժարվենք, որպեսզի աղոթենք: Եթե գործը, որից մենք պետք է հրաժարվենք, պահանջում է մեծ հոգևոր խորություն և զորություն, ապա ինչքա՞ն ավելի կարևոր և պահանջված պետք է լինի աղոթքի գործը:Եվ սա ճիշտ այն է, ինչը դիտարկվում է Գործք 6:3-ում:

Տեքստը չի ասում. «Առաքյալները պետք է աղոթքի հոգևոր գործը կատարեն և որոշ գործնական մարդիկ ունենան, որպեսզի նրանք սպասարկեն սեղանները»: Այն ասում է. «Ընտրեցէ՛ք ձեր միջից բարի համբաւ ունեցող եօթը մարդու, Հոգով և իմաստությամբ լցված»: (Հոգաբարձուները չպետք է լինեն աշխարհիկ ֆինանսիստներ: Նրանք պետք է լցված լինեն Հոգով և իմաստությամբ): Հովվապետության իզուր ժամանակ խլող պահանջները չեն միայն, որ վտանգ են սպառնում մեր աղոթքի կյանքին: Աղոթքին նաև սպառնում են ծառայության հնարավորությունները, որոնք պահանջում են Հոգու լիություն և իմաստություն: Նույնիսկ դա մենք պետք է թողենք, որպեսզի մեզ նվիրենք աղոթքի:

Եղբայրնե'ր, զգույշ եղեք հոգևոր փոխարինողներից: Ձեզ նվիրեք աղոթքի և խոսքի քարոզությանը։