Ինչը չէր լինի, եթե Հիսուսը չլիներ
Gospel Translations Armenianյից՝ ազատ հանրագիտարանից
By Sam Crabtree About The Incarnation
Translation by Nanar Aleksanyan
You can help us improve by reviewing this translation for accuracy. Learn more (English).
Սեմ Քրաբթրին մեր միաբանությանը նամակ գրեց այս տարվա Սուրբ Ծննդի առիթով: Ես այն ինձ համար կարդացի դեկտեմբերի 23-ին` երեկոյան: Հետո ես շրջվեցի Նոյելին և փորձեցի նրա համար էլ կարդալ, բայց չկարողացա այն ավարտել արցյունքներիս պատճառով: Ես զանգեցի Սեմին և ասացի. «Սե'մ, սա շատ զորավոր կտոր է: Ես չկարողացա վերջացնել ընթերցանությունս առանց արցյունքների: Կարո՞ղ եմ ես այն բաժնեկցել այն ժողովրդի հետ, ովքեր գալիս են փափագելի Աստծուն»: Նա համաձայնվեց: Ինչու՞ էի ես այդքան հուզվել: Ես բոլորովին համոզված չեմ: Ես կարծում եմ, որ դա չորս բաների խառնված ազդեցությունն էր. 1) ցուցակի երկարությունը, 2) զարմացնող տարրերը դրանց մեջ, 3) գլոբալի և անձնականի համադրությունը, 4) և հղումը մայաներին, որոնք այլևս չեն զոհաբերում իրենց երեխաներին: Ես կարծում եմ, որ դուք կցանկանաք այս ցուցակը կարդալ ձեր ընտանիքներին Սուրբ Ծննդյան օրը և թերևս ձեր եկեղեցիներում` որոշ շտկումներ կատարելով` այն համապատասխանեցնելու ձեր իրավիճակին(օրինակ` իմ դեպքում ես համոզված են, որ ես գոյություն չէի ունենա, եթե Հիսուսը ծնված չլիներ, որովետև նա իմ ծնողների սիրո կենտրոնում էր): Երանի՜ աշխարհը արթնանար Հիսուս Քրիստոսի վեհության առաջ: Թող Աստված մեզ եռանդ և կարողություն տա, որպեսզի այնպես անենք, որ Նա երևա այնպիսին, ինչպիսին Նա իրականում կա մինչև նրա գալուստը կամ կոչը: Փառք Աստծուն բարձրունքներում` Հիսուս Քրիստոսի միջոցով: Հովիվ Ջոն
Ահա Սեմի նամակը:
Թանկագին Բեթղեհեմի ընտանիք.
Ես հավատում եմ, որ խոսում եմ բոլոր անձնակազմի և ծերերի հետ երբ աղոթում եմ, որ այս Ծննդյան տոներին և միշտ Աստված մեզ կարողություն տա գնահատելու իր մարդացած և հարություն արած որդուն ամեն բանից առավել:
Դուք ձեզ երբևէ հարցրե՞լ եք, թե ինչն այլ կերպ կլիներ, եթե Հիսուսը ծնված չլիներ:Եթե Հիսուսը ճիշտ ժամանակին չգար և չծնվեր կնոջից և չիրականացներ օրենքը, ոչ Բեթղեհեմը կլիներ, ոչ էլ հնարավոր կլիներ այս անձնակազմի լուսանկարը նկարելը:
Եթե Հիսուսը չծնվեր.
- Սա չէր լինի Մեր Տիրոջ 2006 թվականը:
- Մենք երբեք չէինք լսի ոչ մի Սուրբ Ծննդյան երգ կամ Հենդելի Ալելուիան:
- Ոչ մի քաղաք Սեյթ (St.-սուրբ) անունը չէր ունեա: Փոլ կամ Սանկտ Պետերբուրգ կամ Կորպուս-Քրիստի:
- Մենք երբեք չէինք լսի Ջոն Վիլյամ Թինդեյլի, Ջոն Վիկլիֆի, Ջոն Կնոքսի, Մարտին Լյութերի, Ջոն Կալվինի, Ջոն Վեսլիի, Ջոն Հուսի, Բիլլի Գրահամի, Էլիզաբեթ Էլլիոթի, Ամի Քարմայքլի, Քորի Թեն Բումի, Ֆաննի Քրոսբայի, Ալեքսանդր Զոլցենիցենի, Ք. Ս. Լյուիսի, Չաք Սվինդոլի, Ք. Ջ. Մահանեյի, Ջոն Փիփերի անունները, կամ`.... ձեր սեփական ցուցակը կազմեցեք:
- Այնպիսի կազմակերպություններ չեին լինի, ինչպիսինն են Վիկլիֆի աստվածաշնչյան թարգմանիչները, Կամփս Քրուսեյդը Քրիստոսի համար, ԻնթերՎարսիթիի Քրիստոնեական վերպատրաստումը, Բեթելի համալսարանը, KTIS-ը, Կարմիր խաչը, Մեթոդական հիվանդանոցը, Փրկության բանակը, Քրիստոնեական գրականության ասոցիացիան, Ավետարանչականների ազգային ասոցիացիան, Փրիսթոնը, Հարվարդը, Յելլը, Փուրդուն և բազմաթիվ ուրիշները:
- Մենք չէինք ունենա այնպիսի գրքեր, ինչպիսինն է Երկու քաղաքի պատմությունը, Դիկենսի Սուրբծննդյան օրհներգը, կամ նույնիսկ Գրինչը, որ գողացավ Սուրբ Ծնունդը:
- Մենք չէինք ունենա ֆիլմեր, ինչպիսինն է Բեն Հուրը, Խաչ և դանակը, Հրե կառքերը, Նարնիան և բազմաթիվ այլ ֆիլմեր:
- Մենք երբեք չէինք լսի այնպիսի երգեր, ինչպիսիք են «Մեր Տերը ամուր ամրոց է», «Բոլորը փառաբանում են Հիսուսի անվան զորությունը», «Ամենաարդար Տեր Հիսուս», «Ուրախություն աշխարհին» երգերը:
- Մեր լեզվի մեջ չէին հայտնվի այնպիսի ասույթներ, ինչպիսիք են բարի սամարացին, անառակ որդին, կորսված ոչխարները կամ Հիսուսի այլ առակները:
- Մենք այնպիսի վարդապետություններ չէինք ունենա, որոնք մտել են մեր ամենօրյա խոսակցության մեջ, ինչպիսիք են շրջեք մյուս այտը, գնացեք երկրորդ մղոնը, վարվեք ուրիշների հետ այնպես, ինչպես որ կուզեիք, որ ձեզ հետ վարվեին, և սիրեք ձեր թշնամիներին:
- Հավանականությունը շատ քիչ է, որ այս մայրցամաքը կտեսներ ուխտագնացների ժամանումը, և եթե նրանք գային այլ անվան տակ, տարիներ հետո Նախագահ Վոշինգտոնը կարող էր Թագավոր Ջորջը լիներ փոխարենը:
- Կարող է հեշտությամբ վիճարկվել, որ Միացյալ Նահանգների հիմնային փաստաթղթեր այլ ձև կլինեին:
- Չէին լինի ոչ Փափագելով Աստծուն ծառայությունները, ոչ էլ Բեթղեհեմի գրախանութը:
- Էկվադորի վուաորանի հնդկացիները դեռևս կսպանեին սպիտակամորթներին իրենց երեխաներին մկրտելու փոխարեն:
- Կարիբյան կղզիների արավական հնդկացիները դեռևս մարդակերներ կլինեին:
- Մեքսիկայում Չիապասի մայաների հետնորդները դեռևս կզոհաբերեին իրենց երեխաներին ճշմարին Արարչին փառաբանել սովորեցնելու փոխարեն:
- Մարգարեությունները կմնային չկատարված, օձը չէր ջախջախվի, մենք ազատված չէինք լինի, և Աստված խաբեբա կլիներ: Մահը չէր պարտվի:
- Նոր կտակարանը երբեք չէր գրվի:
- Աստծո և մադու միջև ոչ մի միջնորդ չէր լինի, որովհետև Քրիստոս Հիսուս մարդը չէր ծնվի: Մեր հանցանքների և մեղքերի մեջ մահացած կմնայինք, վարագույրը դեռ հանված չէր լինի:
Բայց նա ծնվել է: Թող նրա ծննդի, կյանքի, մահվան և հարության արմատական ազդեցության գիտակցությունը միանա անձնակազմի սրտառուչ բարեմաղթանքներին և ձեզ բերի շատ ուրախ Սուրբ Ծնունդ:
Հովիվ Սեմ