Խորհուրդ հովիվներին. ինչպես օգնել ձեր ժողովրդին ավելի բավարարված լինել Աստծո մեջ:

Gospel Translations Armenianյից՝ ազատ հանրագիտարանից

Related resources
More By John Piper
Author Index
More About Pastoral Ministry
Topic Index
About this resource
English: Advice to Pastors: How to Help Your People Be More Satisfied in God

© Desiring God

Share this
Our Mission
This resource is published by Gospel Translations, an online ministry that exists to make gospel-centered books and articles available for free in every nation and language.

Learn more (English).
How You Can Help
If you speak English well, you can volunteer with us as a translator.

Learn more (English).

By John Piper About Pastoral Ministry

Translation by Nanar Aleksanyan

Review You can help us improve by reviewing this translation for accuracy. Learn more (English).



  1. Սիրեք Աստծուն Ձեր ամբողջ սրտով, հոգով, մտքով և զորությամբ` այլ մարդկանց ներկայությամբ: Դա վարակիչ է:
  2. Սիրեք մյուս մարդկանց Աստծո շնորհքի զորությամբ: Այսինքն` մարդկանց նկատմամբ Աստծո սիրո միջոցով ցույց տվեք նրանց Քրիստոսի գեղեցկությունը, այնպես, ինչպես որ դուք եք սիրում նրանց:
  3. Նրանց պատմեք պատմություններ այն մարդկանց մասին, ովքեր գերվել են Աստծո գեղեցկությամբ և փառքով: Թերևս, Աստծուն կարևորող մարդկանց փորձառությունների վերաբերյալ իրական պատմությունները արթնություն են բերում:
  4. Ճոխ բառերով նկարագրեք Աստծո արժեքը, Նրա հարստությունը:
  5. Մարդկանց սովորեցրեք աղոթել իրենց սեփական սրտի վերափոխման համար, այսինքն` ուսուցանեք նրանց աղոթել սաղմոսերգուների հետ.<<Իմ սիրտը ուղղիր քո վկայությունների, և ոչ թե շահի վրա>>:
  6. Ձեր մարդկանց մեջ ձևավորեք Աստծո խոսքի մասին երկար խորհելը և խորհրդածելը: Շատ մարդիկ չգիտեն, թե ինչպես պետք է հասկանալ Սուրբ գրքի խոսքը, արտահայտությունը կամ նախադասությունը, ինչպես այն պահել հիշողության մեջ, վերծանել մտքում, նայել դրան տարբեր կողմերից և շատ հարցեր տալ դրանց վերաբերյալ, կիրառել դրանք իրենց կյանքի տարբեր ոլորտներում և մտածել դրանց նմանակների մասին իրենց: Բայց իրականում այս մտածմունքերի մեջ է, որ պտղի հյութը սկսում է հոսել և արթնացնել հոգու ճաշակելիքի ռեցեպտորները:
  7. Մարդկանց սովորեցրեք Աստվածաշնչից կոնկրետ, հատուկ խոստումներ գտնել, որից նրանք կարող են բավականություն ստանալ: Երբ Պողոսը Հռոմեացիս 15:13-ում ասում է. <<Թող յոյսի Աստուածը լիացնի ձեզ ամենայն ուրախութեամբ եւ խաղաղութեամբ.. .>>, նա մատնանշում է, որ ուրախությունը և խաղաղությունը գալիս են, երբ մենք հավատում ենք Աստծո թանկագին և մեծ խոստումներին: Այսպիսով` մարդիկ պետք է ավելի մանրակրկտորեն փնտրեն խոստումները և հետո դրաք պահեն իրենց մտքերում և օրեցօր ապրեն դրանով:
  8. Աղոթեք Ձեր մարդկանց համար, որ նրանց սրտերը փափկանան և ավելի զգայուն ու ավելի ընկալունակ լինեն Քրիստոսի գեղեցկության նկատմամբ:
  9. Օգնեք Ձեր մարդկանց անջատել հեռուստացույցը: Մեր մշակությում սակավաթիվ բաներ են ավելի հոգևորապես անզգայացնում, քան հեռուստատեսությունը: Նույնիսկ այսպես կոչված <<լավ>> շոուները մեծ հաշվով տափակ և ցածր հայացքներ ունեն և ոչինչ չեն կարողանում անել Աստծո մեջ բավականություն ստանալու համար անհրաժեշտ հարուստ և խոր կարողության առաջացման համար: Եվ երբ դրան ավելացնում ենք հանդուգն գովազդների շարքը, որոնք ընկերակցում են գրեթե ամեն ծրագրի, ես չեն զարմանում, թե ինչու մեր քրիստոնյաներից շատերը հոգևորապես ի վիճակի չեն ունենալ բարձր մտքեր և խոր զգացմունքներ:
  10. Ցույց տվեք աստվածակենտրոն մարդկանց կենսագրությունը: Աստծո մեծության փառքը ճանաչող Քրիստոնյաների պայքարը և հաղթանակները շատ գրավիչ և արթնացնող են:
  11. Մարդկանց սովորեցրեք բնական բաներից իրենց ուրախությունը վերափոխել Աստծո մեջ ուրախության: Ահա, թե ինչ ես ի նկատի ունեմ: Նույնիսկ ամենատխուր մարդը, թերևս, մեկ կամ երկու բան ունի իր կյանքում, որը նրան երջանկություն է պարգևում: Դա կարող է լինել նրա ընտանիքը: Դա կարող է հյուսիսային անտառում գիշերային երկինքը լինել: Դա կարող է ձկնորսությունը լինել: Օգնեք նրանց տեղաշարժ կատարել, այսինքն` ընդունել <<ուրախություն>> կոչվող ալիքի երաժշտությունը իրենց հոգում և այն Աստծո հավատքի գործողության միջոցով տեղաշարժել բնականից դեպի գերբնականը, որովհետև Նա է, որ ստեղծել է և ընտանիք, և գիշերային երկինքը, և ձկնորսությունը: Օգնեք նրանց հասկանալ որ այս աշխարհում ամեն բան, որ, նրանց, իրոք, հիացմունք է պատճառում և հաճույք է բերում Աստծո պարգևն է, Նրա բնավորության և բարության արտացոլումը: Եթե նրանք ընդունակ են բավականություն ստանալ բնական բաներից, ուրեմն Սուրբ Հոգու շնորհքի միջոցով կարող են ընդունակ լինել այս ուրախությունները փոխարկել ավելի բարձր բանալու հետ և, այսպիսով, բացահայտել Աստծուն:
  12. Մարդկանց կոչ արեք խոստովանել և հրաժարվել իրենց տանջող մեղքերից, որոնք նրանց ստիպում են անմաքուր զգալ և արգելափակում են Աստծո հետ իրական մտերմությունը:
  13. Ուսուցանեք նրանց քրիստոնեական կյանքում տառապանքի անհրաժեշտության և արժեքի մասին, և որ այն այն չի կարող համեմատվել այն փառքի հետ, որը կբացահայտվի:

Սրանք որոշ բաներ են, որ կարող են օգնել ձեր մարդկանց:

Ես կարծում եմ, որ դուք կարող եք ձեր հոգու համար ձեռք բերել ամենաօգտակար բաները, և այն ուրախությունը, որ գտնում եք Աստծո մեջ, բաժնեկցել ուրիշների հետ:

Եղեք օրհնված ` կատարելով մտափոխության մեծ առաջադրանքը` Աստծո ուրախությունը բերելով ձեր ժողովքի մեջ: