Կուռքերի վերջալույսը

Gospel Translations Armenianյից՝ ազատ հանրագիտարանից

Related resources
More By R.C. Sproul
Author Index
More About Truth
Topic Index
About this resource
English: Twilight of the Idols

© Ligonier Ministries

Share this
Our Mission
This resource is published by Gospel Translations, an online ministry that exists to make gospel-centered books and articles available for free in every nation and language.

Learn more (English).
How You Can Help
If you speak English well, you can volunteer with us as a translator.

Learn more (English).

By R.C. Sproul About Truth
Part of the series Right Now Counts Forever

Translation by Nanar Aleksanyan

Review You can help us improve by reviewing this translation for accuracy. Learn more (English).



19-րդ դարի փիլիսոփա Ֆրիդրիխ Նիցշեն հայտնի է իր «Աստված մահացել է» հայտարարությամբ: Այս կարճ դատողությունը չի նկարագրում ամբողջ պատմությունը: Ըստ Նիցշեի, աստվածության մահվան պատճառը կարեկցությունն էր: Նա ասաց.«Աստված մահացել է. Նա մահացել է խղճահարությունից»: Բայց մինչև Աստված, որը հուդայա-քրիստոնեության Աստվածն էր, մահացավ, Նիցշեն ասաց, որ բազմաթիվ աստվածներ գոյություն ունեին, ինչպիսինն էին Օլիմպոս լեռան վրա բնակվողները: Այսինքն մի ժամանակ բազմաստվածություն կար: Բոլոր աստվածները մահացան, երբ մի օր հրեական Աստվածը` Յահվեն, կանգնեց իրենց ժողովում և ասաց. «Ինձնից բացի ուրիշ աստվածներ չունենաք»: Ըստ Նիցշեի հեգնական ամփոփման, այս լսելով բոլոր մյուս աստվածները և աստվածուհիները մահացան: Նրանք մահացան ծիծաղից:

Մեր օրերում, որտեղ բազմակարծությունը իշխում է մշակույթի մեջ, մեկ Աստծո գաղափարի նկատմամբ այնքան հեգնական թշնամանք կա, որքան այն կար Նիցշեի հեգնանքի մեջ: Բայց այսօր միաստվածության նկատմամբ զզվանքը ծիծաղելի չէ: Բազմակարծության մշակույթի մեջ գլխավոր արժանիքը հանդուրժողականությունն է, որը հասկացություն է, ըստ որի բոլոր կրոնական տեսակետերը պետք է հանդուրժել, բոլոր քաղաքական տեսակետերը պետք է հանդուրժել: Միակ բանը, որ չի կարելի հանդուրժել բացառիկության պնդումն է: Հատուկ, ներդրված հակակրանք կա բացառիկության բոլոր հայտարարությունների նկատմամբ: Ասելը, որ մեկ Աստված կա` գարշելի է բազմակարծության համար: Ասելը, որ մեկ Աստված պատմության մեջ Իրեն չի հայտնել ավատարների բազմաքանակությամբ` նույնպես անտանելի է: Միակ Աստվածը իր միածին Որդու հետ աստվածություն է, որը ավելի է խորացնում նրանց վերքերը Իր Որդու բացառիկությամբ: Աստծո և մարդու միջև չի կարող մեկ Միջնորդ լինել: Այսօրվա բազմակարծության համաձայն մի քանի միջնորդներ պետք է լինեն: Պլուրալիստների համար դա հավասարազոր է տուրիզմի, որ եթե մեկ ճանապարհ կա դեպի Աստված, ուրեմն պետք է լինեն նաև շատ ճանապարհներ, և անշուշտ, չի կարելի ընդունել, որ միայն մեկ ճանապարհ կա: Քրիստոնեության բացառիկ հայտարարությունները Աստծո, Քրիստոսի, փրկության վերաբերյալ չեն կարող իրենց խաղաղ գոյությունը ունենալ պլուրալիստների մեջ:

Աստծո և Աստծո Որդու գոյության, փրկության եզակի միջոցի խնդիրներից առավել մերժվում է նաև աստվածային հայտնության բացառիկ աղբյուր ունենալու ցանկացած պնդում: Բարեփոխման ժամանակ այսպես կոչված sola-ները հաստատվեցին: Ասված էր, որ արդարացումը հավատքով է միայն (sola fide), որ Քրիստոսի միջոցով է միայն (solus Christus), որ շնորհքով է միայն (sola gratia), և որ այն Աստծո փառքի համար է միայն (soli Deo gloria): Բայց, գուցե, ժամանակակից բազմակարծության համար ամենազզվելին sola Scriptura-ի բացառիկության հայտարարությունն է: Sola Scriptura-ի գաղափարն այն է, որ աստվածային հայտնության միայն մեկ գրավոր աղբյուր կա, որը երբեք չի կարելի դավանանքային հայտարարությունների, համոզմունքների, կամ եկեղեցու ավանդությունների հետ զուգահեռ կարգավիճակում դնել:Միայն Աստվածաշունչն իշխանություն ունի որոշակիորեն ազդելու խղճի վրա, որովհետև միայն Աստվածաշունչն է ամենակարող Աստծո գրավոր հայտնությունը: Բազմակարծության համար sola Scriptura-ի հետևանքները շատ են:Դրանցից ոչ ամենափոքրը հետևյալն է. այն հիմնովին մերժում է բոլոր ուրիշ կրոնական գրքերի հայտնության բնույթը: Sola Scriptura-ի կողմնակիցը չի հավատում, որ Աստծո հայտնության խոսքը գրված է Աստվածաշնչում և Մորմոնների գրքում, Աստվածաշնչում և Ղուրանում, Աստվածաշնչում և Ուպանիշադներում, Աստվածաշնչում և Բհագավադ Գիտայում, այլ որ Քրիստոնեական հավատքն ունի եզակի և բացառիկ պնդում, որ Աստվածաշունչը և միայն Աստվածաշունչն է Աստծո գրավոր խոսքը:

Միացյալ Նահանգների նշանաբանն է e pluribus unum-ը: Սակայն բազմակարծության գաղափարախոսության առաջացումից սկսած այս նշանաբանի Unum-ը սղոցվել է իր հիմքից: Բազմակարծությունն առաջնորդվում է հարաբերականության փիլիսոփայությամբ: Բոլոր ճշմարտությունները հարաբերական են, հետևաբար ոչ մի գաղափար կամ աղբյուր չի կարող դիտվել որպես գերիշխող: Մեր օրենսդրական համակարգում բոլոր կրոնների օրենքի ներքո ներդրված է հավասար հանդուրժողականության գաղափարը: Մարդկանց կարծիքով օրենքով հավասար հանդուրժողականությունից մինչև հավասար ճշմարտություն մեկ կարճ քայլ է: Ըստ օրենքի բոլոր կրոններին հավասարապես վերաբերվելու և հավասար իրավունքներ ունենալու սկզբունքը չի նշանակում, որ պետք է հետևությունն անել, որ բոլոր կրոնները ճիշտ են: Նույնիս աշխարհի կրոնների թեթև համեմատական քննությունն առաջ է բերում կետեր, որոնք արմատապես հակասում են իրար, և մինչև մեկը պատրաստ չլինի հաստատելու հակասությունների հավասար ճշմարտությունը` չի կարող ընդունել այս մոլոր ենթադրությունը:

Ցավալի է, բայց հարաբերականության փիլիսոփայությամբ և բազմակարծության փիլիսոփայությամբ տրամաբանության գիտությունը չի գործում: Տրամաբանությանը ուղեկցում են դեպի դուռը և հաստատակամորեն տնից դուրս հրավիրում փողոց: Բազմակարծության և հարաբերականության ցանկացած համակարգում տրամաբանության համար տեղ չկա: Իրոք, նույնիսկ սխալ է այն համակարգ անվանելը, քանի որ այն ճշմարտության վերաբերյալ հետևողական, հաջորդական գաղափար է, որը անընդունելի է բազմակարծության համար: Այն փաստը, որ մարդիկ մերժում են ընդունել ճշմարտության վերաբերյալ բացառիկ հայտարարությունները, չի արժեզրկում այս հայտարարությունները: Քրիստոնյայի պարտքն է ամուր կառչել Աստծո եզակիությունից և փոխզիջման չգնալ բազմակարծության կողմնակիցների հետ: