Նվաստացում վեհացման համար
Gospel Translations Armenianյից՝ ազատ հանրագիտարանից
By R.C. Sproul
About The Death of Christ
Part of the series Right Now Counts Forever
Translation by Nanar Aleksanyan
You can help us improve by reviewing this translation for accuracy. Learn more (English).
Դա պարզապես այնտեղ է: Այն այնտեղ է, կարծես պարզապես որպես Ծննդոցի երկրոդ գլխին կցված ուշացած միտք: Բայց մենք գիտենք, որ Սուրբ Հոգու մտքի և ներշնչանքի մեջ ուշացած մտքեր չկան: Այսպիսով, մենք դիտարկում ենք այս հատվածը, որպեսզի պատկերացնենք մեր վիճակը նախքան մեղքի տառապանքը: Գլուխ 2-ի խոսք 25-ը ասում է.¦Եւ երկուսն էլ՝ Ադամն ու իր կինը, մերկ էին ու չէին ամաչում§։ Այս ասում է այն մասին, որ նախքան մեղքի աշխարհ գալը ամոթ չկար: Չկար ոչ մի շփոթմունք: Նվաստացման փորձառությունը բոլորորվին անհայտ և օտար էր մարդկային ցեղին: Սակայն մեղքի առաջին փորձառության հետ միասին եկավ նաև անձնական ամոթի և շփոթմունքի սարսափելի բեռի ծանրությունը: Ամոթը և շփոթմունքը զգացմունքներ և փորձառություններ են, որոնք մենք ունենում ենք տարբեր չափով: Ամոթի ամենավատ տեսակը, շփոթմունքի ամենավատ ձևն այն է, որը հանգեցնում է լիակատար և ամբողջական նվաստացման: Նվաստացումն իր հետ բերում է ոչ միայն պարզապես շփոթմունքից կարմրաց դեմք, այլև հուսահատության զգացում, քնի որ մենք կորցնում ենք մեր արժանապատվությունը և մեր վարկանիշերը ոչնչանում են:
Մինչդեռ ճիշտ այս ամոթի և նվաստացման հարթության մեջ էր, որ մեր Փրկիչը կամավոր մարմնացավ: ¦Փղոսկրյա պալատներ§ հայտնի օրհներգը նկարագրում է փառքից այս իջնելը՝ Մարդու Որդու կամավոր հեռանալը նրա մշտնջենական բնակության վայր հանդիսացող փղոսկրյա պալատից: Նա պատրաստակամորեն որոշեց իր հեղինակությունը մի կողմ դնել, մարդ և ծառա դառնալ և հնազանդվել նույնիսկ մինչ ի մահ: Այս նվաստացումն էր, որ Քրիստոսը պատրաստակամորեն ընտրեց Իր համար, և որը նրա հետ էր իր փառքի և վերջնական վեհացման ճանապարհի ամբողջ առաջընթացի սկզբից: Առաջընթացը, ինչպես որ նշում է Նոր Կտակարանը, այն է, որը Հիսուսի ծննդի նվաստացումից տանում է դեպի Նրա հարության, համբարձման և վերադարձի վեհացումը:
Վեհացման որակը նվաստացման որակի ճիշտ հակապատկերը և ուժեղ հակադրությունն է: Վեհացման մեջ արժանապատվությունը ոչ միայն վերականգնվում է, այլ պսակվում է փառքով, որը միայն Աստված կարող է պարգևել: Եվ այսպիսով, երբ մենք նայում են Հիսուսի վեհացման աստվածաշնչյան թեմային, մենք նայում են այն ուղուն, որի միջոցով Հայրը պարգևատրում է իր Որդուն և հռչակում Նրա փառքը ամբողջ արարչագործության առաջ:
Մեզ ասել են, որ ոչ ոք երկինք չի գնում, բացի նրանից, ով իջնում է երկնքից, և մեզ նաև ասել են, որ մկրտության միջոցով մեզ Հիսուսի հետ մասնակցության նշան է տրվում և՛ նրա նվաստացմանը, և՛ վեհացմանը: Քրիտսոսի վեհացմանը մասնակցելու խոստումը տրված է ամեն հավատացյալի, բայց կա մի խանգարող բան: Կա նախազգուշացում, և այդ նախազգուշացումը պարզ է. եթե մենք չուզենանք մասնակից դառնալ Հիսուսի նվաստացմանը, մենք ոչ մի պատճառ չենք ունենա ակնկալելու, որ երբևէ կարող ենք մասնակցել Նրա վեհացմանը: Բայց դա է այն պսակը, որ դրված է մեր առջև, որպեսզի մենք, ովքեր հավիտյան փառքի և պատվի ոչ մի իրավունք չունեն, այնուամենայնիվ ստանան դա, այն ամենի պատճառով, ինչը մեր փոխարեն ձեռք է բերել մեր կատարյալ Փրկիչը:
1990թ.-ին ես գիրք եմ գրել ¦Քրիստոսի փառքը§ վերնագրով: Այդ գիրքը գրելը ինձ համար ամենահետաքրքիր փորձառությունն էր, որը ես երբևէ ունեցել եմ գրելիս: Իմ առաջադրանքն այս առումով այն էր, որպեսզի ցույց տամ, որ Հիսուսի կյանքում կա ընդհանուր պրոգրեսիա նվաստացումից դեպի վեհացում, այս պրոգրեսիան չի իրականացվում նվաստացումից դեպի վեհացում անընդհատ շարժվող անխախտ գծով: Ավելի շուտ գիրքը բացատրում է, որը նույնիսկ Հիսուսի նվաստացումից դեպի վեհացում ընդհանուր պրոգրեսիայի մեջ Նրա նվաստացման ամենավատ պահին կան Աստծո շնորհքի միջանկյալները, որտեղ դրսևորվում է նաև Որդու փառքը:
Օրինակ, երբ մենք դիտարկում ենք Հիսուսի ծնունդը, հեշտ է մեր ուշադրությունը կենտրոնացնել այն ակնհայտ աղքատության վրա, որը հետևում էր նրա ծննդին ախոռում և այն վայրում, որտեղ նրան չընդունեցին հյուրանոցում կամ պանդոկում: Նրա ծննդի խոնարհության մեջ կար նվաստացման ճնշող զգացում: Սակայն, այն պահին, երբ մեր Տերը մարդացավ այս նվաստացնող հանգամանքներում, մի քիչ հեռու՝ հովիվների աչքերի առաջ, երկինքը պոռթկաց Աստծո փայլող փառքով և հայտարարվեց, որ Թագավոր է ծնվել:
Նույնիսկ, երբ Նա գնում է խաչվելու, Նրա նվաստացման ամենավատ պահին դեռևս մնում է չարի նկատմամբ Նրա հաղթանակի մի փոքրիկ ակնարկ, որտեղ Նրա մարմինը չեն նետում Երուսաղեմից դուրս գտնվող աղբակույտի մեջ, այլ հետևելով Եսայի 53 գլխի մարգարեական կանխատեսմանը այն սիրով դրվում է մեծահարուստ մարդու գերեզմանում: Նրա մահը ամոթալի էր, բայց Նրա հուղարկավորությունը այնպիսինն էր, որը մեծ պատիվ էր հնագույն պայմաններում: Նրա մարմինը զարդարվել է քաղցր համեմունքներով և թանկարժեք օծանելիքներով և Նրան տրվել է պատվաբեր թաղման հողամաս: Հետևաբար Աստված Իր հնազանդ ծառայի տառապանքների ժամանակ թույլ չէր տա, որ Իր Սուրբը ապականություն տեսնի:
Եվ Կտակարանի էջերում մենք տեսնում ենք այդ ակնարկն այստեղ և այնտեղ՝ պատռելով Հիսուսի մարդկային բնույթի վարագույրը և թիկնոցը, ծակելով ստորացման և նվաստացման զրահը, որը Նրա ճակատագիրն էր Նրա երկրային պանդխտության ժամանակ: Փառքի այս պահերը կամ ակնարկները քրիստոնյայի համար պետք է կանխաճաշակումը լինեն այն ամենի, ինչը սպասվում է առջևում ոչ միայն Նրա թագավորության կատարելության մեջ Հիսուսի վերջնական վեհացման համար, այլև մեր կողմից երկնայինը ճաշակելու համար, քանի որ մենք դառնում ենք Հիսուսի ժառանգները և համաժառանգները: Հոր կողմից խոստացված և երաշխավորված Հիսուսի վերջնական ճակատագիրը, Նրա բաժինը, Նրա ժառանգությունը փառքն է, և այդ փառքը Նա կիսում է բոլոր նրանց հետ, ովքեր իրենց հույսը դնում են նրա վրա:
Ընդհանուր լեզվով ասած՝ վեհացում և նվաստացում տերմինները բևեռային հակադրություններ են: Աստծո հայտնած ճշմարտության ամենահոյակապ փառքերից և ամենադառը պարադոքսներից մեկն այն է, որ Քրիստոսի խաչին այս երկու բևեռային հակադրությունները միաձուլվում և հաշտվում են: Նրա նվաստացման մեջ մենք գտնում ենք մեր վեհացումը: Մեր ամոթը փոխարինվում է Նրա փառքով: Երգահանը ճիշտ էր, երբ գրել է.¦Իմ մեղավոր եսը, իմ միակ ամոթը, իմ փառքը, ամեն ինչը խաչն է§: