Պատմությունը ուսումնասիրելու արժեքը

Gospel Translations Armenianյից՝ ազատ հանրագիտարանից

Related resources
More By John Piper
Author Index
More About Philosophy of History
Topic Index
About this resource
English: The Value of Learning History

© Desiring God

Share this
Our Mission
This resource is published by Gospel Translations, an online ministry that exists to make gospel-centered books and articles available for free in every nation and language.

Learn more (English).
How You Can Help
If you speak English well, you can volunteer with us as a translator.

Learn more (English).

By John Piper About Philosophy of History
Part of the series Taste & See

Translation by Nanar Aleksanyan

Review You can help us improve by reviewing this translation for accuracy. Learn more (English).



<<Դաս Հուդայից>>

Հուդայի փոքրիկ թուղթը մեզ սովորեցնում է պատմությունն ուսումնասիրելու արժեքի մասին: Թղթի հիմնական միտքը սա չէ: Բայց այն նշանակալի է:

Աստվածաշնչի վերջին գրքին նախորդող այս գրքում Հուդան գրում է սրբերին քաջալերելու համար.<< ...որ պայքարէք հաւատի համար, այն հաւատի, որ մի անգամ ընդմիշտ աւանդուեց սրբերին>>(խոսք 3): Թուղթը զգոն լինելու կոչ է` հաշվի առնելով, որ <<սողոսկել են ոմանք, որ վաղուց իսկ սահմանուած էին սոյն դատապարտութեան համար, ամբարիշտ մարդիկ որ մեր Աստծու շնորհը վերածեցին անառակութեան եւ ուրացան մեր միակ Իշխանին եւ Տիրոջը՝ Յիսուս Քրիստոսին(խոսք 4): Հուդան այս մարդկանց նկարագում է վառ արտահայտություններով: Նրանք "հայհոյում են այն բանի դէմ, որ չգիտեն>>(խոսք 10): Նրանք <<տրտնջացողներ են եւ բանսարկուներ, որոնք հետամուտ են իրենց սեփական ցանկութիւններին. նրանց բերանները ամբարտաւան խօսքեր են բարբառում, իսկ իրենք երեսպաշտութիւն են անում շահի համար>> (խոսք 16) Նրանք "նշաւակելի, մարմնասէր մարդիկ են, որ չունեն Հոգին"(խոսք 19):

Սա շշմեցնող գնահատականն է այն մարդկանց է, որոնք եկեղուց դուրս չեն, բայց <<սղոսկել են>> աննկատ: Հուդան ուզում է, որ պարզվի, թե իրականում ովքեր են նրանք, որպեսզի եկեղեցին չխաբվի և չքայքայվի նրանց սուտ վարդապետության և անբարոյական վարքագծի պատճառով:

Նրա ռազմավարություններից մեկը պատմության մեջ այլ մարդկանց և իրադարձությունների հետ նրանց համեմատելն է: Օրինակ` նա ասում է, որ <<ինչպէս Սոդոմն ու Գոմորը ... այդ նոյն ձեւով պոռնկացան՝ անբնական կրքերի յետեւից ընկնելով եւ յաւիտենական կրակի դատաստանն ընդունելու օրինակ դարձան բոլորին>> (խոսք 7)։ Այսպիսով Հուդան այս մարդկանց համեմատում է Սոդոմի ու Գոմորի հետ: Նա այս անում է, որպեսզի ցույց տա, որ Սոդոմն ու Գոմորը <<օրինակ են>> այն ամենի, ինչ կկատարվի, երբ մարդիկ ապրեն այնպես, ինչպես այս ինքնակոչները: Այսպիսով` ըստ Հուդայի Սոդոմի և Գոմորի պատմությունն իմանալը շատ օգտակար է այսպիսի սխալը բացահայտելու և սրբերին դրանցից զերծ պահելու համար:

Նույն ձևով 11 խոսքում Հուդան երեք հղում է կատարում պատմական իրադարձություններին, որպեսզի համեմատի դրանց հետ այն, ինչ կատարվում էր քրիստոնյաների մեջ իր օրերում: Նա ասում է.<<Վա՜յ նրանց, որոնք Կայէնի ճանապարհով ընթացան եւ ըստ Բաաղամի մոլորութեան՝ սայթաքեցին վարձի յետեւից ընկնելով եւ կորան Կորխի պէս իրենց ըմբոստութեան պատճառով>>: Սա ուշագրավ է: Ինչու հղում կատարել այս երեք տարբեր պատմական իրադարձություններին, որոնք տեղի են ունենցել հազարավոր տարիներ առաջ(Ծննդոց 19(Սոդոմ), Ծննդոց 3(Կայէն), Թվոց 22-24 (Բաաղամ), Թվոց 16 (Կորխ)): Որն է իմաստը:

Սրանք են երեք պատճառներ. 1) Հուդան ենթադրում է, որ ընթերցողները գիտեն այս պատմությունները: Արդյոք, սա զարմանալի չէ: Սա առաջին դարն էր: Ոչ մեկի տանը գիրք չկար: Ոչ մի Աստվածաշունչ չկար: Պատմության ոչ մի ձայնային արձանագրություն չկար: Միայն բանավոր ցուցումներ էին: Եվ նա ենթադրում էր, որ նրանք գիտեն, թե ինչ է <<Կայէնի ճանապարհը>> և <<Բաաղամի մոլորությունը>>, և <<Կորխի ըմբոստությունը>>: Արդյոք, դուք գիտեք այս ամենը: Արդյոք, զարմանալի չէ սա: Նա ակնկալում է, որ նրանք գտեն այս մասին: Դա ինձ ստիպում է մտածել, որ մեր աստվածաշնչյան գիտելիքների չափանիշերը եկեղեցում շատ ցածր են այսօր:

2) Հուդան ենթադրում է, որ այս պատմության իմացությունը կլուսաբանի ներկայիս իրավիճակը: Քրստոնյաները ավելի հեշտ կլուծեն սխալը այսօր, եթե նրանք իմանան նմանատիպ իրադարձություններ անցյալից: Այս կերպ ասած` պատմությունն արժեքավոր է քրիստոնյայի կյանքի համար: Իմանալը, որ Կայենը նախանձում և ատում էր իր եղբորը և չէր հավանում նրա իրական հոգևոր հաղորդությունը Աստծո հետ, քեզ կօգնի հետևել, որ այսպիսի բաներին չկատարվեն նույնիսկ եղբայրների մեջ; Իմանալը, որ Բաաղամը վերջնականապես կործանվեց և Աստծո խոսքը աշխարհիկ շահի համար օգտագործեց, քեզ ավելի ունակ կդարձնի նման բաները ճանաչելու համար: Իմանալը, որ Կորխը ատում էր օրինական իշխանությունը և սրտմտում էր Մովսեսի առաջնորդությունից, քեզ կպաշտպանի պառակտված ժողովրդից, որոնց դուր չի գալիս մեկը, որին որպես իրենց առաջնորդ են դիտարկում:

3) Այդ դեպքում, արդյոք, պարզ չէ, որ Աստված թույլ է տալիս, որ այդ իրադարձությունները կատարվեն և հետո դրանք գրանցվեն պատմության մեջ, որպեսզի մենք իմանանք դրանց մասին և ավելի իմաստուն ու ավելի խորաթափանց դառնանք ներկայիս համար` հանուն Աստծո և Նրա եկեղեցու: Երբեք մի’ դադարեք պատմություն ուսումնասիրել: Ամեն օր որոշ գիտելիքներ ձեռք բերեք: Եվ թող մեր երեխաներիը լավագույն պաշտպանությունը ստանան ապագայի քմահաճույքների դեմ` մասնավորապես անցյալի մասին գիտելիքներ ստանան:

Ձեզ հետ Քրիստոսի և Իր թագավորության համար սովորող`

Հովիվ Ջոն