Տիեզերական դավաճանություն (մայիս, 2008)
Gospel Translations Armenianյից՝ ազատ հանրագիտարանից
By R.C. Sproul
About The Nature of Sin
Part of the series Right Now Counts Forever
Translation by Nanar Aleksanyan
You can help us improve by reviewing this translation for accuracy. Learn more (English).
“Մեղքի մեղավորություն”-ը անմիտ արտահայտություն է թվում, որը ոչ մի տեղեկություն չի ավելացնում քննարկվող թեմային: Սակայն, մեղքի մեղավորության մասին խոսելու անհրաժեշտությունը ծառացել է մեր առջև մշակույթի և նույնիսկ եկեղեցու պատճառով, որը նվազեցրել է մեղքի կարևորությունը: Մեր օրերում մեղքը դիտվում է որպես սխալներ գործել կամ սխալ ընտրություն կատարել: Երբ ես քննություն կամ ուղղագրական տեստ եմ հանձնում, եթե ես սխալ եմ թույլ տալիս` ես բաց եմ թողնում ինչ-որ հատուկ խոսք: Մեկ բան է սխալ անելը, մեկ ուրիշ բան է հարևանիս թերթին նայելը և նրա պատասխանները արտագրելը լավ գնահատական ստանալու համար: Այս դեպքում իմ սխալը բարոյական հանցանքի մակարդակին հասավ: Չնայած մեղքը կարող է իր մեջ ներառել պատրաստվելիս անփույթ լինելու պատճառով առաջացած սխալներ, այնուամենայնիվ խաբելու ակտն այն ավելի լուրջ մակարդակի է հասցնում: Մեղքը "սխալ ընտրություն կատարելը" համարելը ճիշտ է, բայց այն նաև մեղմասածություն է, որը կարող է նվազեցնել արարքի խստությունը: Մեղք գործելու որոշումը, իրոք, սխալ որոշում է, բայց մեկ անգամ ևս պետք է նշել, որ այն ավելին է քան սխալը: Այն բարոյական հանցանքի ակտ է:
Իմ Խաչի ճշմարտութունը գրքում ես մի ամբողջ գլուխ եմ տրամադրել մեղքի մեղավորության հասկացողության քննարկման համար: Ես գլուխը սկսել եմ օգտագործելով Բարլետտի հայտնի մեջբերումների վերջին հրատարակությունը ստանալուց հետո իմ լիակատար անվստահության մասին անեկդոտը: Չնայած ես ուրախ էի, որ ստացա այս անվճար թողարկումը, բայց ինձ հուզում էր այն փաստը, թե ինչու ինչ-որ մեկը պետք է ուղարկեր ինձ այս գիրքը: Մինչ ես թերթում էի էջերը, որոնք ընդգրկել էին Էմանուել Կանտի, Արիստոտելի, Թոմաս Աքվինասի և ուրիշների մեջբերումները, ի զարմանս ինձ ես հանդիպեցի իմ մեջբերմանը: Ինձ որոշակիորեն զարմացրեց այն, որ ինձ մեջբերել են այսպիսի հայտնի հավաքածուի մեջ: Ես տարակուսում էի, թե ինչ պիտի ասեի, որ պետք է ընդգրկվեր այսպիսի ծաղկաբանության մեջ, և պատասխանը գտա մեկ պարզ հայտարարության մեջ, որը ինձ էր վերագրվում. "Մեղքը տիեզերական դավաճանություն է": Ինչ ես ի նկատի ունեի այս հայտարարությամբ այն էր, որ նույնիսկ ամենաչնչին մեղքը, որը մարդը գործում է իր Արարչի դեմ, բռնություն է համարվում Նրա սրբության, փառքի և Նրա արդարության դեմ: Ամեն մեղք, կարևոր չէ, թե ինչքան աննշան է թվում այն, ապստամբության ակտ է սուվերեն Աստծո դեմ, ով տիրում և իշխում է մեզ վրա, և որպես այդիսին, մեղքը տիեզերական Թագավորի դեմ դավաճանության ակտ է:
Տիեզերական դավաճանությունը մեղքի հասկացությունը բնութագրող միջոցներից մեկն է, բայց երբ մենք նայում ենք այն միջոցներին , որոնցով Աստվածաշունչը նկարագրում է մեղքը, մենք տեսնում ենք երեքը, որոնք տարբերվում են իրենց կարևորությամբ: Առաջինը` մեղքը պարտք է, երկրորդը` այն թշնամության արտահայտություն է, երրորդը` այն նկարագրվում է որպես ոճռագործություն: Առաջինի դեպքում մենք` մեղավորներս, նկարագրվում ենք որպես պարտապաններ, որոնք չեն կարողանում վճարել իրենց պարտքը: Այստեղ մենք խոսում ենք ոչ թե ֆինանսական, այլ բարոյական պարտքի մասին: Աստված սուվերեն իրավունք ունի իր ստեղծած մարդկանց վրա պարտականություններ դնելու: Երբ մենք չենք կարողանում կատարել այս պարտականությունները, մենք մեր Տիրոջ պարտապաններն ենք դառնում: Այս պարտքը բարոյական պարտականությունների չկատարման արտահայտությունն է:
Երկրորդ միջոցը, որով աստավածաշնչորեն նկարագրված է մեղքը` թշնամության արտահայտությունն է: Այս առումով մեղքը պարզապես չի սահմանափակվում աստվածաշնչյան օրենքը խախտող արտաքին գործողությամբ: Ավելի ճիշտ այն ներկայացնում է ներքին շարժառիթ, շարժառիթ, որը պայմանավորված է տիեզերքի Աստծո դեմ ներհատուկ թշնամությամբ: Եկեղեցում կամ աշխարհում հազվագյուտ է քննարկվում այն, որ Աստվածաշնչյան նկարագրությամբ մարդու անկումը ներառում է մեղադրական ակտ, ըստ որի մենք էությամբ Աստծո թշնամիներն ենք: Նրա հանդեպ մեր ունեցած թշնամության պատճառով մենք նույնիսկ չենք ուզում մտածել Նրա մասին, և այս վերաբերմունքը թշնամության դրսևորումներից մեկն է այն փաստի դեմ, որ Աստված մեզ պատվիրում է հնազանդվել Իր կամքին: Այս թշնամության հասկացության պատճառով է, որ Նոր Կտակարանն այդքան հաճախ մեր փրկագնումը նկարագրում է հաշտեցման տեսանկյունից: Հաշտեցման պայմաններինց մեկն այն է, որ պետք է առնվազն երկու կողմերի միջև ինչ որ նախկին թշնամություն լինի: Այս թշնամանքն այն է, ինչը նախապես ենթադրում էր մեր Միջնորդի` Հիսուս Քրիստոսի փրկագնման աշխատանքը , որ հաղթահարեց թշնամության մեծությունը:
Երրորդ միջոցը, որով Աստվածաշունչը խոսում է մեղքի մասին` օրենքը ոտնահարելն է: Վեստմինստերի համառոտ վարդապետարանը "Ինչ է մեղքը" տասնչորսերորդ հարցին պատասխանում է." Մեղքը օրենքի խախտման ցանկությունն է, կամ օրենքի խախտումը": Այստեղ մենք տեսնում ենք, որ մեղքը նկարագրված է որպես պասիվ և ակտիվ անհնազանդություն: Մենք խոսում ենք գործած և չգործած մեղքերի մասին: Երբ մենք չենք կատարում Աստծո պահաջները, մենք չենք հնազանդվում Նրա կամքին: Բայց մենք մեղավոր ենք ոչ միայն նրա համար, որ ձախողվում ենք կատարելու Աստծո պահանջները, այլ նաև նրա համար, որ ակտիվորեն անում են այն ինչ Աստված արգելում է: Այսպիսով մեղքն Աստծո օրենքի դեմ ոտնձգություն է:
Երբ մարդիկ լրջորեն խախտում են մարդկային օրենքները մենք նրանց արարքների մասին խոսում ենք ոչ միայն պարզապես զանցանքի, այլ` վերջնական վերլուծությունից հետո, որպես հանցագործության: Նույն ձևով մեր ապստամբության և Աստծո օրենքը խախտելու գործողությունները Նրա կողմից դիտվում են ոչ միայն պարզապես որպես զանցանք, այլ մեղսագործություն: Դրանք հանցագործ են իրենց ազդեցությամբ: Եթե մենք մեղքի իրականությանը լրջորեն վերաբերվենք մեր կյանքում, մենք կտեսնենք որ մենք ոճրագործություն ենք կատարում սուրբ Աստծո և Նրա թագավորության դեմ: Մեր ոճրագործությունները արժանիքներ չեն, դրանք արատներ են, և ցանկացած ոտնձգություն սուրբ Աստծո դեմ արատ է համարվում: Մինչև մենք չհասկանանք, թե ով է Աստված, մենք իսկապես չենք հասկանա մեղքի լրջությունը: Քանի որ մենք ապրում են մեղավոր մարդկանց մեջ, որտեղ մարդկային վարքի չափանիշները սահմանվում են մեզ շրջապատող մշակույթի կողմից, մեզ չի հուզում մեր մեղքերի լրջությունը: Մենք, իրոք, անկաշկանդ ենք Սիոնում: Բայց երբ Աստծո բնավորությունը մեզ հայտնի է դառնում և մենք կարողանում ենք չափել մեր գործողությունները ոչ թե հարաբերականորեն ` նայելով մյուս մարդկանց, այլ բացառձակորեն` նայելով Աստծուն, Նրա բնավորությանը և Նրա օրենքին` մենք սկսում ենք հասկանալ մեր արտասովոր ապստամբ բնավորությունը:
Մինչև մենք Աստծոն լրջությամբ չվերաբերվեն, մենք լրջությամբ չենք վերաբերվի մեղքին: Բայց երբ մենք ճանաչենք Աստծո արդար բնավորությունը, մենք հին օրերի սրբերի պես մեր ձեռքերով կփակենք մեր բերանները և փոշու ու մոխրի մեջ կապաշխարենք Նրա առջև: