Ցնծացե'ք դողով

Gospel Translations Armenianյից՝ ազատ հանրագիտարանից

Related resources
More By John Piper
Author Index
More About Joy
Topic Index
About this resource
English: Rejoice with Trembling

© Desiring God

Share this
Our Mission
This resource is published by Gospel Translations, an online ministry that exists to make gospel-centered books and articles available for free in every nation and language.

Learn more (English).
How You Can Help
If you speak English well, you can volunteer with us as a translator.

Learn more (English).

By John Piper About Joy
Part of the series Taste & See

Translation by Nanar Aleksanyan

Review You can help us improve by reviewing this translation for accuracy. Learn more (English).


Խորհրդածություն Սաղմոս 2:11-12-ի շուրջը


Ծառայեցէ՛ք Տիրոջը երկիւղով եւ ցնծացէ՛ք նրա առջեւ դողալով:

Ընդունեցէ՛ք նրա խրատը, որ Տէրը չբարկանայ, որ դուք չկորչէք արդարութեան ճանապարհից,

երբ նրա զայրոյթը բորբոքուած լինի։

Երանի բոլոր նրանց, ովքեր յոյսը դրել են Տիրոջ վրայ։

«Ծառայեցեք Տիրոջը վախով...

Այս պատվիրանը չեղյալ չի համարում Սաղմոս 99:2-ը. «Ծառայեցէ՛ք Տիրոջն ուրախութեամբ»: Տիրոջը երկյուղածությամբ ծառայելը և Տիրոջն ուրախությամբ ծառայելը չեն հակասում իրար: Հաջորդ խոսքն այդ պարզ կդարձնի («Ցնծացե'ք երկյուղածությամբ»): Կա իրական վախ և իրական ուրախություն: Պատճառը, որ կա իրական վախ, այն է, որ իրական վտանգ կա: Մեր Աստուածը ոչնչացնող կրակ է(Եբր. 12:28): Այո, ընտրյալներն ապահով են Քրիստոսի մեջ: Բայց քննեցեք ձեր անձերը. Պողոսը ասում է. «Քննեցէ՛ք դուք ձեզ՝ տեսնելու, թէ նոյն հաւատի մէ՞ջ էք. փորձեցէ՛ք դուք ձեզ. Չգիտէ՞ք, թէ Քրիստոս Յիսուս ձեր մէջ է, այլապէս կը լինէիք անպիտան» (2 Կորնթ. 13:5): «Այդ պատճառով նա, ով կարծում է, կանգուն է, թող զգուշանա, որ չընկնի» (1 Կորնթ. 10:12): Վստահությունը Քրիստոսի մեջ թեթևամտություն չէ: Մեր անվտանգությունն արմատավորված է Աստծո ամենօրյա պահպանման վրա` ոչ թե մեր անցյալ որոշումների վրա: « [Նա] կարո՛ղ է պահել ձեզ անարատ ու անբիծ եւ կանգնեցնել ձեզ իր փառքի առաջ անխառն ցնծութեամբ» (Հուդա 1:24): Մեզ պահելու մի մասը կազմում է Քրիստոսի, այլ ոչ թե մեր մեջ մնալու մեր ցանկությունը արթանացնելը:

... և ցնծացե'ք դողով:

Վախը չի կողոպտում մեր ուրախությունը երկու պատճառով: Առաջինը` որ նա մեզ տանում է Քրիստոսի մոտ, որտեղ ապահովություն կա: Մյուս պատճառն այն է, որ նույնիսկ, երբ մենք այնտեղ ենք հասնում, վախի այն մասը, որը Քրիստոսը չեզոքացնում է, հույսը կործանող մասն է կազմում: Բայց նա թողնում է մի ուրիշ մաս, մաս, որը մենք ուզում ենք հավիտյան զգալ: Կա մեծ ակնածանք կամ զարմանք, կամ դող այն վեհության ներկայության մեջ, որը մենք ցանկանում ենք զգալ այնքան ժամանակ քանի դեռ վստահ ենք, որ այն չի ոչնչացնի մեզ: Այս ակնածանքը չի մրցում ուրախության հետ, այն ուրախության մի մասն է կազմում: Մարդիկ գնում են սարսափ-ֆիլմեր դիտելու, որովհետև գիտեն, որ հրեշը չի կարող կինոթատրոն մտնել: Նրանք ուզում են սարսափել այնքան ժամանակ, քանի դեռ ապահով են: Չգիտես ինչու, նրանք դրանից լավ են զգում: Սա արձագանքն է այն ճշմարտության, որ նրանք ստեղծվել են Աստծո համար: «Վախեցած» լինելու մեջ ինչ-որ խոր բավարարվածություն կա, երբ մեզ չեն կարողանում վնասել: Լավագույնն այն է, որ այդ դողը գալիս է սրբության վեհությունից:

Համբուրեցեք Որդուն, որ նա չբարկանա, և դուք չկործանվեք ճամփին...

Աստված նախանձոտ է իր Որդու համար: «Օտար աստուածների չերկրպագէք, որովհետեւ Տէր Աստուածը նախանձոտ է, այո՛, Աստուած նախանձոտ է» (Ելք 34:14)։ Նրա զայրութը բորբոքվում է, երբ նրա համար նախատեսված մտերմությունը տրվում է ուրիշին: Ի հարկե, կա Հուդայի համբույրը: Նա դա ի նկատի չունի այստեղ: Համբույրն այստեղ պաշտանմունքի և տրման համբույր է` թերևս համբույր ոտքերին, երբ մենք խոնարհվում ենք նրա առաջ: Աստծո հետ խաղեր չեն խաղում: Եթե մենք ուրիշին ավելի շատ սիրենք, մենք կկործանվենք: Նա կամ մեր ամենաթանկ գանձը կլինի, կամ` մեր թշնամին: Տիեզերքում ամենաապահով տեղը մեր Աստված և Փրկիչ Հիսուս Քրիստոսի ոտքերի մոտ է: Եթե մենք որոշենք նրանից երես թեքել այլ գանձի համար` նրա բարկությունը կբորբոքվի մեր դեմ:

. . . որովհետև նրա զայրույթն արագ է բորբոքվում։

Արագ խոսքը կարող է լավագույն խոսքը չէ այստեղ: Խոսքը կարող է արագ նշանակել հանկարծակի իմաստով: Աստվածաշնչում Աստված շարունակաբար նշվում է որպես «գթացող եւ ողորմած, համբերատար, բարեգութ ու ճշմարիտ» (Ելք 34:6). ոչ «արագ բարկանլու համար» այլ «համբերատար»: Այդ պատճառով ես հակված եմ մտածելու որ Սաղմոս 2:12-ը նշանակում է, որ «Նրա բարկությունը կարող է հանկարծակի բորբոքվել»: Այլ կերպ ասած` մի' խաղացեք նրա համբերության հետ, որովհետև այն հանկարծ կարող է սպառվել, և դուք նրա բարկությանը արժանանաք: Եթե դուք շարունակեք համբուրել իր ստեղծագործությանը, այլ ոչ թե իր Որդուն` դուք հանկարծ ձեր շուրթերին կզգաք օձի ժանիքները: Մի' հուսացեք Աստծո համբերության վրա:

Երանի բոլոր նրանց, ովքեր յոյսը դրել են Տիրոջ վրայ։

Աստծո բարկությունից միակ ապահով տեղն Աստծո մեջ է: Իր հոգածությունից դուրս ամեն տեղ վտագավոր է: Նա միակ պատսպարվելու տեղն է իր սեփական բարկությունից: Եթե նրան երկյուղալի տեսնեք և փորձեք փախչել ու թաքնվել, դուք թաքնվելու տեղ չեք գտնի: Այդպիսի տեղ չկա: Աստծո հոգածությունից այն կողմ միայն բարկություն է: Բայց ապաստան կա Աստծո բարկությունից, դա Աստվածն է: Աստծո բարկությունից ամենաապահով տեղը` միակ ապահով տեղը, Աստծո մեջ է: Եկե’ք Աստծո մոտ: Ապաստան գտե’ք Աստծո մեջ: Թաքնվե’ք նրա թևերի ստվերի տակ: Սա այնտեղն է, որտեղ մենք ապրում ենք և ծառայում ցնծության դողով: Այն սարսափելի է, և այն սքանչելի է: Այն նման է փոթորիկի աչքին. շուրջը սարսափ է` միանգամայն գեղեցիկ ու հանգիստ: Այստեղ կա քաղցր ընկերակցություն: Այստեղ կա հանգիստ, սիրո հաղորդակցություն: Այստեղ մենք նրա հետ խոսում ենք` ինչպես ընկերոջ հետ: Այստեղ նա մեզ ծառայում է մեր ամենախոր կարիքների համար: Ես հրավիրում եմ ձեզ այստեղ գալ:

Ձեզ հետ Քրիստոսի մեջ ապահով`

Հովիվ Ջոն